ԱԱԾ-ն չի մեկնաբանում Հայրիկյանի գործով կասկածյալների Մոլդովայի քաղաքացի լիենլու մասին լուրերը 9 փետրվարի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը չի մեկնաբանում Հայրիկյանի գործով կասկածյալների Մոլդովայի քաղաքացի լինելու մասին լուրերը: Ինչպես նա ասաց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, երեկ տարածած իրենց հաղորդագրությունից բացի ոչ մի մեկնաբանություն չեն տալիս՝ հետաքննությանը չխանգարելու նպատակով: Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, թե մահափորձ իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի մորաքրոջ որդին է: Այսօրվա իր համարում«Հայկական ժամանակ» օրաթերը գրել էր, որ կապնվել են Կարեն Բաբայանի հետ, ով նշել է, որ «տվյալ անձն իր հորաքրոջ կողմից ինչ-որ հեռավոր ազգական է գալիս և նրան վերջին անգամ երևի մի 15-20 տարի առաջ է տեսել: «Ես էլ եմ արդեն մոռացել, որովհետև պիտի ծնողներիս կոնկրետ հարցնեմ, հորաքրոջս թոռան խորթ տղան է, թե չգիտեմ ինչը: Ես նորից եմ ասում, ազնվությամբ, չեմ էլ վերհիշում, 15-20 տարի առաջ տեսած լինեմ, թե չլինեմ: Դա թաքցնելու թեմա չի մեր փոքր Հայաստանում, տենց բաները շատ արագ են իմացվելու»: Իսկ հարցին , թե` «տեղյակ չե՞ք եղել ոչ մի բանի մասին», նա պատասխանել է. «Ես դա համարում եմ դավաճանություն մեր ազգի նկատմամբ, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում», - գրել էր թերթը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում |