Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի10 մայիսի 2024 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշիում հայտարարել է, որ սահմանազատումն ադրբեջանական կողմի պայմաններով անցկացնելն իրենց հերթական հաղթանակն է։ Նա նաև ասել է, որ «Ղազախի շրջանի հողերը ստանում են առանց որևէ կրակոցի», հայտնում է APA-ն։ «Այսօր Ղազախի շրջանի (ՀՀ Տավուշի մարզին հարակից՝ խմբ.) հողերը մեզ են վերադարձվում առանց գեթ մեկ կրակոցի։ Մեր պահանջով 4 գյուղ է վերադարձվում։ Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են մեր պայմաններով՝ դա մեր հերթական հաղթանակն է»,–ասել է նա։ Ալիևը նաև ասել է, թե Ադրբեջանը Կովկասի առաջատար պետությունն է և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ, գրում է APA-ն։ Բնակելի տների բանալիներ հանձնելով Շուշիի առաջին ադրբեջանցի բնակիչներին՝ Ալիևն ասել է, որ առանց Շուշիի «պատերազմի հաջող ավարտն անհնար կլիներ» և որ «բոլորը հասկանում էին, որ ադրբեջանցիները կանգ չեն առնի, մինչև չվերցնեն Շուշին»։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |