Հայրիկյանի գործով կասկածյալներին կալանավորեցին երկու ամսով

Հայրիկյանի գործով կասկածյալներին կալանավորեցին երկու ամսով

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դռնփակ դատական նիստում դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց՝ Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկասմյա կալանքը։

Հունվարի 31-ին՝ ժամը 23.30-ին, Տպագրիչների 9 հասցեում մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ։ Թեկնածուն տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը վիրահատվել էր: Փետրվարի 7-ին ԱԱԾ-ն Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---