Գիշերը սահմանամերձ գյուղերը կրակահերթի տակ են եղել. Մեկ վիրավոր կա

Գիշերը սահմանամերձ գյուղերը կրակահերթի տակ են եղել. Մեկ վիրավոր կա

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը այս գիշեր հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակահերթի տակ պահելով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի և Մովսես գյուղերը: Գյուղի բնակիչներից որևէ մեկը չի տուժել: Վիրավերվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Մելիքբեկյանը, ով այժմ հոսպտալում է: Նա ոտքի վնասվածք ունի, կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կրակոցները գիշերը ժամը 2-ի սահմաններում դադարել են: Գյուղերին հասցված նյութկան վնասի մասին դեռևս տեղեկություն չկա: Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ գյուղապետարանում ավագանու նիստ է, մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---