Ո՞վ կլինի ՀՀ նախագահը 2018-ին. Պայքարն իշխանության ներսում կսկսվի փետրվարի 19-ից

Ո՞վ կլինի ՀՀ նախագահը 2018-ին. Պայքարն իշխանության ներսում կսկսվի փետրվարի 19-ից

PanARMENIAN.Net - Ընտրություններից հետո, միգուցե, փոփոխություն որպես այդպիսին չտեսնենք: Այսօրվանից, արդեն, սակայն, լուրջ հետընտրական զարգացումներ են սպասվում: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր այս կանխատեսումները բացատրում է նրանով, որ երկրի նախագահը երկրորդ անգամ պաշտոնավարելու իրավունք ուներ, իսկ ահա այդ պաշտոնավարումից սկսած մեկնարկում է պայքար, թե ով է լինելու նրան հաջորդողը: «Ներքաղաքական պայքարը սկսվելու է անմիջապես ընտրությունների հաջորդ օրը: Դա նշանակում է, որ իշխանության մեջ պայքար է սկսվելու իշխանական երկու թևերի մեջ՝ հաջորդ թեկնածուն կլինի օլիգարխիկ, թե քաղաքական թևից»,- ասաց քաղտեխնոլոգը:

Ըստ Կարեն Քոչարյանի հաջորդ հարցը լինելու է այն, արդյո՞ք ԲՀԿ-ն վերադառնում է, թե ոչ: Ի՞նչ է լինելու կուսակցությունների հարցը, պակասելու՞ են, թե՞ ավելանալու: «Եվ ընդդիմադիր, և իշխանական դաշտում լուրջ պրոցեսներ են լինելու»,- հայտարարեց քաղտեխնոլոգը և նշեց, որ հաջորդ ֆավորիտը երկար պայքարի արդյունքում պետք է հանդես գա:

Քննարկվում է վարկածը, որ 2018-ի ընտրություններում որպես խաղացող կակտիվանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե կարելի՞ է ակնկալել երկրորդ նախագահի վերադարձը հաջորդ ընտրություններում, Կարեն Քոչարյանը պատասխպանեց, որ այս վարկածը չի բացառում, սակայն չի էլ ակնկալում դա: Քոչարյանի կողմից պարբերաբար արվող հայտարարություններին անդրադառնալով, Կարեն Քոչարյանը նշեց, որ դրանցից առանձնապես շատ բան եզրակացնել պետք չէ: «Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձից տասը տարի առաջ լռում էր, միայն մեկ անգամ է հայտարարություն արել, բայց վերադարձավ»,- նկատեց քաղտեխնոլոգը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---