Գիշերվա կրակոցներից հետո որոշվել է Տավուշում առաջին օգնության խմբեր ստեղծել

Գիշերվա կրակոցներից հետո որոշվել է Տավուշում առաջին օգնության խմբեր ստեղծել

PanARMENIAN.Net - Գիշերվա կրակոցներից հետո որոշվել է Տավուշում առաջին օգնության խմբեր ստեղծել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը: Ըստ գյուղապետի՝ խմբերն արդեն անհրաժեշտություն են. «Եթե հանկարծ կրակոցների հետևանքով արտակարգ դրություն ստեղծվի, հրդեհ մարելու, մարդկանց օգնելու համար այս խմբերը ցույց կտան առաջին օգնությունը»,-ասաց գյուղապետն ու հավելեց, որ երեկոյան ևս մեկ անգամ հարցը կքննարկվի:

Անդրադառնալով գիշերվա կրակոցների հետևանքով պատճառված նյութական վնասին, Ավալյանն ասաց, որ հիմնականում վնասվել են տների տանիքները, կոտրվել են պատուհաններ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը գիշերը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և կարակել է Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ իրավիճակն այժմ հանգիստ է, բնակչությունը զբաղված է իր առօրյա գործերով: Ադրբեջանցիներն օգտագործել են տարբեր տրամաչափի, այդ թվում նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքեր: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---