Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Սերժ Սարգսյանի` բժշկական կենտրոնի դռներին փակցված պաստառը

Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Սերժ Սարգսյանի` բժշկական կենտրոնի դռներին փակցված պաստառը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է մեկ այլ թեկնածու Սերժ Սարգսյանի` Ապարանի բժշկական կենտրոնի դռներին փակցված պաստառները: Այս մասին տեղեկանում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

Թեկնածուն հայտարարել է, որ հարգում է Սերժ Սարգսյանին, իսկ բուժաշխատողներին խորհուրդ է տալիս հարգել իրենց ու չթողնել, որ բժշկական կենտրոնում լինեն քաղաքականության հետ առնչվող տարրեր:

«Սրա տեղն այստեղ չէ, ուզու՞մ եք իմն էլ փակցնեմ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելել, որ ինքը ոչ թե նկատողություն է անում, այլ բուժաշխատողների իրավունքներն է պաշտպանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---