Երևանի Ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին

Երևանի Ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 14-ի նիստում որոշել է Երևանի Ավագանու ընտրությունները նշանակել մայիսի 5-ին: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը, այդ գործընթացը կանոնակարգվում է օրենսդրությամբ:

Նման որոշումը պայմանավորված է Ավագանու անդամների լիազորությունների ավարտով:

Երևանի քաղաքապետին կընտրի Ավագանին:

Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Ավագանին բաղկացած է 65 անդամից, որոնք ընտրվում են 4 տարով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---