ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ ԵՎ Ի.ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ15 սեպտեմբերի 2005 - 07:48 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում, համագործակցությունը Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ եւ փոխադարձ հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Երեկ Հ.Տալվիտիեն հանդիպում է ունեցել ադրբեջանական «Ազատություն» դաշինքի ղեկավարներ Իսա Ղամբարի, Ալի Քերիմլիի եւ Սարդար Ջալալօղլու, «Նոր քաղաքականություն» ընտրական դաշինքի ներկայացուցիչ Էլդար Նամազովի, Ազգային միասնության շարժման առաջնորդ Լալա Շովկեթի հետ: Հանդիպմանը քննարկվել են հասարակական-քաղաքական իրավիճակը երկրում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին թեկնածուների համար ստեղծված պայմանները եւ այլ հարցեր: Ընդդիմության ներկայացուցիչները հաղորդել են Հ.Տալվիտիեին թեկնածուների համար ստեղծված անհավասար պայամանների եւ ընտրության գործընթացին գործադիր իշխանության մարմինների միջամտելու դեպքերի մասին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |