Րաֆֆի Հովհաննիսյան. Սա հեղափոխություն է, բայց առանց արյան

Րաֆֆի Հովհաննիսյան. Սա հեղափոխություն է, բայց առանց արյան

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրողների հետ իր ամփոփիչ հանդիպումը սկսեց Հայաստանի օրհներգը երգելով. «Մենք պետք է պատրաստվենք հաղթանակի, հաղթանակը պատկանում է ժողովրդին և որևէ մեկը այն մեր ձեռքից չի տանի: Մենք ուժեղ ենք մեր սիրով դեպի մեր պետությունը և մեր երեխաները: Ճշմարտությունն է մեր տունը, և մենք պահանջում ենք մեր վաղվա օրը: Մենք կծաղկենք շնորհիվ մեր անքակտելի իրավունքի ՝ արդարության: Միասին ամեն ինչ հնարավոր է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ սա հեղափոխություն է, բայց առանց արյան: Սա ընտանիքի, սիրո, հայրենիքի պայքար է, որը ոչ մեկը նվաստացնելու իրավունք չունի: Թեկնածուն ասաց, որ այս 25 օրերի ընթացքում հրաշալի ճանապարհ է անցել և փետրվարի 18-ին Հայաստանից դուրս են գալու վախն ու ստրկությունը: Նա շեշտեց, որ խախտումներ շատ են արձանագրել, բայց որևէ մեկը խաղ չի անելու ժողովրդի հետ:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավի վերջին օրը հաճելիորեն հոգնած են, սակայն շատ դրական լիցքեր են ստացել.«Ամիսներ առաջ ես հիասթափված էի, որ Հայաստանում ընտրական մեխանիզմ չկար և ժողովորդն էլ էր դրանից հիասթափված, սակայն այս 25 օրերի ընթացքում հասարակության մեջ դարձյալ հույս է նշմարվում: Մարդիկ ևս մեկ անգամ ուզում են պայքարել իրենց իրավունքների համար»:

Նրա խոսքով՝ ընտրողներն իրենց ձայնը Րաֆֆի Հովհաննիսյանին կտան, քանի որ նա և իր թիմը ապացուցել են, որ պետության շահերից այն կողմ ոչինչ լինել չի կարող:

«Ժառանագություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ իրենք վստահ գնում են դեպի հաղթանակ:

Հաղթանակի մեջ վստահ է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչի մասին ևս մեկ անգամ այսօր հիշեցրեց. «Փետրվարի 18-ից հետո չենք չարաշահի ձեր վստահությունը, մենք 5 տարի ծառայելու ենք, որ 5 տարի անց ունենանք առաջին ազատ, արդար, սահմանադրական և հայկական ընտրությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---