ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 79 ՏԵՂԸ

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից ամեն տարի կազմվող համաշխարհային b>մրցունակության վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 79 տեղը, ասվում է չորեքշաբթի Ժնեւում հրապարակված «2005-2006 թվականների գլոբալ մրցունակության մասին զեկույցում»: Երրորդ տարին անընդմեջ աղյուսակը գլխավորում է Ֆինլանդիայի տնտեսությունը, երկրորդ տեղում է ԱՄՆ-ն, երրորդ տեղում է` Շվեդիան: Նրանց հաջորդում են Դանիան եւ Թայվանը: Առաջին «տասնյակի» մեջ են նաեւ Սինգապուրը, Իսլանդիան, Շվեյցարիան, Նորվեգիան եւ Ավստրալիան: Ռուսաստանը զբաղեցնում է 75 տեղը: Ուկրաինայի տնտեսությունը զբաղեցնում է 84-րդ տեղը, Վրաստանինը` 86: Այս տարի առաջին անգամ ընդգրկվել են Ադրբեջանը (69-րդ տեղը), Ղազախստանը (61), Ղրղզստանը, (116), Մոլդովան (82) եւ Տաջիկստանը (104): ՀՏՀ վարկանիշային աղյուսակը կազմվում է 117 երկրներում անցկացված գործարար ընկերակցությունների առաջնորդների հարցման, ինչպես նաեւ պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---