Հայփոստի արդիականացված բաժանմունքներ են բացվել Նոյեմբերյանում և Կողբում

Հայփոստի արդիականացված բաժանմունքներ են բացվել Նոյեմբերյանում և Կողբում

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին տեղի է ունեցել Հայփոստ ՓԲԸ Նոյեմբերյան և Կողբ համայնքների արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորում: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումով: Բաժանմունքների բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, Հայփոստ Թրաստ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, համայնքների բնակիչներ, Հայփոստի աշխատակիցներ:

Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ. ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք և մասնաճյուղ:

Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 52-ը`մարզերում:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Նոր ենթակառույցների և սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Նոյեմբերյանի և Կողբի բնակիչներին:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---