1973-2013` 40 տարի առաջ և այսօր. PanARMENIAN.Net-ը սկսում է նոր շարք` նվիրված «Արարատին»

1973-2013` 40 տարի առաջ և այսօր. PanARMENIAN.Net-ը սկսում է նոր շարք` նվիրված «Արարատին»

PanARMENIAN.Net - 2013 թվականի հոկտեմբերի 10-ին և նոյեմբերի 9-ին կլրանա հայկական ֆուտբոլի ամենափառավոր և սիրված թիմի` «Արարատի», հաղթանակների 40 տարին:

«Արարատի» խաղերին բոլորն էին անհամբերությամբ սպասում, այն իսկական տոն էր երկրպագուների համար, և կրկնակի էր դառնում, երբ այդքան սիրելի թիմը հաղթում էր: Նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ դիտել են արարատցիների խաղը, սիրահարված են մնացել նրան մինչ այսօր:

Մենք այն սերնդին ենք պատկանում, ովքեր երբեք չեն դիտել «Արարատի» խաղերը, բայց փոքր տարիքից միշտ հպարտացել են նրանց հաղթանակներով: Մեզ համար այն թիմային հաջողության, համերաշխության և նոր նվաճումների հասնելու խորհրդանիշ է:

PanARMENIAN.Net ն էլ այս հոբելյանին նվիրված մեծ շարք է պատրաստել, որում ներկայացնելու է այդ լեգենդար թիմի հանրահայտ խաղացողներին, փորձելու է բացահայտել «Արարատի» հաջողության գաղտնիքը, թիմային խաղի նրանց տարբերակն ու ցույց է տալու ֆուտբոլային բարձրունքին հասնելու դժվարին, բայց անկրկնելի ու յուրահատուկ ճանապարհը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---