20 մայիսի 2013 - 16:15 AMT
12:15 GMT
PanARMENIAN.Net-ը մեծ ուրախությամբ, սիրով ու ոգևորությամբ զրուցել է «Արարատ-73»-ի բոլոր ֆուտբոլիստների հետ: Այդ անմիջական մարդիկ այնքան մեծ ոգևորությամբ ու կենդանի ներկայացրին իրենց կերտած պատմությունը, որ անկախ մեզանից` մենք էլ 40 տարի հետ գնացինք ու հայտնվեցինք 1973 թվականում: Սիրելի ընթերցողներ, դուք էլ մեզ հետ միասին եկեք նստենք ժամանակի մեքենան և պատկերացրեք, որ հիմա ամենևին էլ 2013-ը չէ, այլ 1973-ը:
Իսկ մեր առաջին զրուցակիցը «Արարատի» ձախ հարձակվող, անսահման արագ, ամենահաս կամ, պարզապես, թիմի կատակասեր, ուրախություն և բարձր տրամադրություն ապահովող Նիկոլայ Ղազարյանն է: