Մինչ օրս Առողջապահության նախարարությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող![]() 5 մարտի 2013 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից Հայաստան տեղափոխվածների թվում քիչ չեն բժիշկները, դեղագետներն ու բուժքույրերը։ ՀՀ առողջապահության նախարարԴերենիկ Դումանյանը, ինչպես յուրաքանչյուր ամիս, մարտի առաջին շաբաթ օրը նույնպես ընդունել է սիրիահայ բժիշկներին։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարությունից, մինչ օրս ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող, որոնցից 35-ն արդեն աշխատանք ունի: Սիրիահայերը ընդգրկվում են նաև Հայաստանի առողջապահական համակարգի կառավարման ոլորտում: Նախարարի առաջարկով սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում։ Սիրիահայ մեկ այլ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ աշխատակազմի կենտրոնական ապարատում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |