Երեւանում մեկնարկել են հայ-իտալական բարեկամության Օրերը

PanARMENIAN.Net - «Այսօր մենք բացում ենք Իտալիայի օրերը Հայաստանում եւ ես համարում եմ, որ դա հայ-իտալական նախկին կապերի եւ այսօր գոյություն ունեցող միջպետական կապերի լավագույն դրսեւորումն է»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում տեղի ունեցած հայ-իտալական բարեկամության Օրերի բացման արարողությանը: Նա շնորհակալական խոսքեր է հղել Իտալիայի կառավարությանը, Հայաստանում Իտալիայի դեսպանությանը, մասնավորապես Դեսպան Մարկո Կլեմենտին այդ ծրագրերի իրականացմանը աջակցելու համար: Հատուկ շնորհակալություն է հայտնել Մխիթարացիներին, որոնք ըստ նրա խոսքերի կատարում են այդ աշխատանքը մեծ նվիրվածությամբ ու հավատով եւ հատկապես իշնորհիվ նրանց հայ ժողովուրդը կարող է ծանոթանալ Սրբ. Ղազարի կղզու արժեքների հետ: Վարդան Օսկանյանը հիշեցրել է, որ այս միջոցառումները իրականացվում են Իտալիայի եւ Հայաստանի նախագահների հովանու տակ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, Սրբ. Ղազարի կղզու գանձերի ցուցադրումը Ազգային պատկերասրահում կհանդիսանա հիմնական միջոցառում եւ կշարունակվի մինչեւ այս տարվա վերջ: Ըստ նրան, հայ-իտալական բարեկամության Օրերը գնահտվում են ոչ միայն որպես մշակույթային միջոցառում, այլ նաեւ որպես քաղաքական իմաստ ունեցող իրադարձություն, քանի որ Հայաստանը ընդգրկված է եւրոպական հարեւանության քաղաքականությունում, եւ«մեր մոտեցումը` ներառել այդ մշակույթային միջոցառումը այդ ծրագրի շրջանակների մեջ»: Հիշեցնենք, որ իր հերթին Հայաստանում Իտալիայի Դեսպան Մարկո Կլեմենտին նշել է, որ Իտալիայի կառավարությունը արել է ամեն ինչ, որպեսզի այդ միջոցառումը մատչելի լինի Հայաստանի բնակչությանը: Ըստ նրա` «Իտալիան այս օրերին լցրել է ամբողջ Երեւանը իր սիրով, բարեկամությամբ եւ հարաբերությունները ամրապնդելու ցանկությամբ»: «Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը մեր ժողովուդները եւ մշակույթները մերձեցնելու համար»,- հայտարարել է նա: Նշենէ, որ հայ-իտալական բարեկամության Օրերի անցկացման գաղափարը իհայտ է եկել անցյալ տարի աշնանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Վենետիկ այցելելու ընթացքում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---