Արմեն Աշոտյանը Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվելու հարցով նախագահին չի դիմել![]() 12 մարտի 2013 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այօր իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է մամուլում տարածվող տեղեկությունն այն մասին, թե նա նշանակվելու է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան: «Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ : Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ: Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ Նախագահին և նման քննարկումներ տեղի չեն ունեցել», - գրել է նախարարը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |