Մինչ 2025թ. Հայաստանում նախատեսվում է աշխատատեղերն ավելացնել 157 հազարով

Մինչ 2025թ. Հայաստանում նախատեսվում է աշխատատեղերն ավելացնել 157 հազարով

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ.հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագիծը:

ՀԶԾ չորս գերակայություններից մեկը զբաղվածության ընլայնումն է: Մյուս երեք գերակայություններն են՝ մարդկային կապիտալի զարգացումը, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը, կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացումը։

Իրականացվելիք գործությունների արդյունքում ակնկալվում է ապահովել ոչ գյուղտնտեսական ոլորտում զբաղվածության ավելացման հետևյալ թիրախները՝ 2017 թվականին՝ 2011 թվականի համեմատ զբաղվածության ընդլայնում շուրջ 50 հազարով, 2021 թվականին՝ 2011 թվականի համեմատ զբաղվածության ընդլայնում 101 հազարով, 2025 թվականին՝ 2011 թվականի համեմատ զբաղվածության ընդլայնում շուրջ 157 հազարով։

Զբաղվածության ընդլայնմանը զուգընթաց, նախատեսվում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության ֆորմալության աստիճանի ավելացում, որը 2017 թ. նախատեսվում է հասցնել 78 տոկոսի, 2021 թ.՝ 81 տոկոսի, իսկ 2025 թ.՝ 83 տոկոսի՝ 2011 թ. արձանագրված 73 տոկոսի համեմատ։

Ծրագրային ժամանակահատվածում զբաղվածության ընդլայնմանը զուգընթաց տեղի են ունենալու նաև զբաղվածության կառուցվածքի փոփոխություններ (տե՛ս Գծանկար 1)՝ պայմանավորված այն հանգամանքով, որ զբաղվածության ընդլայնման շուրջ 40 տոկոսը վերագրվում է արդյունաբերությանը, իսկ 20 տոկոսը՝ շինարարությանը։ Արդյունքում, ակնկալվում է, որ 2025 թ., 2011 թվականի համեմատ, արդյունաբերության մասնաբաժինը ընդհանուր ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածության կառուցվածքում կաճի 3.5 տոկոսային կետով՝ կազմելով 21.5 տոկոս, իսկ շինարարության մասնաբաժինը կավելանա շուրջ 2 տոկոսային կետով և 2025 թ. կկազմի 11 տոկոս։

Արդյունաբերությունում աշխատատեղերի ընդլայնումը ապահովվելու է գերազանցապես որակյալ աշխատատեղերի ստեղծման հաշվին, որոնք բնութագրվում են տնտեսության կտրվածքով միջինից բարձր արտադրողականությամբ և աշխատավարձերով:

Շինարարության ոլորտում զբաղվածության ընդլայնումը պայմանավորված կլինի ոլորտում տնտեսական աճի վերականգնմամբ (տարեկան 4.5-6.5 տոկոս միջակայքում), ինչպես նաև զբաղվածության ֆորմալացման աստիճանի աճին և ոլորտում ստվերային գործունեության ծավալների կրճատմանը նպաստող «շրջանակային» քաղաքականությամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---