Կրասնոդարի երկրամասի նահանգապետը տպավորված է Երեւանում ընթացող շինարարական աշխատանքների ծավալով12 հոկտեմբերի 2005 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակում բավականին ակտիվացել են փոխայցելությունները, տարբեր ձեռնարկներն ու մշակութային միջոցառումները: Կարեւորելով Ռուսաստանի շրջանների հետ համագործակցությունը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այն լավ հիմք է նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման համար: Իր հերթին Կրասնոդարի երկրամասի ղեկավարը զգալի ակտիվություն է նկատել ՀՀ գործարար դաշտում եւ ասել է, որ տպավորված է Երեւանում ընթացող շինարարական աշխատանքի ծավալով: Ալեքսանդր Տկաչովը երկկողմ կապերի խորացման գործում մեծ դեր է վերապահել երկրամասի հայ համայնքին, որի հետ, ըստ նահանգապետի, ձեւավորվել են լավ հարաբերություններ, եւ նրանք լավագույնս ներգրավված են երկրամասի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացքին: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ գործարար կապերի աշխուժացման շնորհիվ տնտեսության մեջ ռուսական բիզնեսը գնալով ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում:![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |