ԵԽԽՎ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ` ղարաբաղյան խնդրի գծով

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի վերջին նիստում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հակամարտության կարգավորմամբ: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեի խոսքերով, նոր աշխատանքային խումբը ստեղծվել է ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի նախաձեռնությամբ, որտեղ ընդգրկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները.«Դա համատեղ աշխատանքային խումբ է: ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել խմբի նիստը, եւ մենք պայմանավորվել ենք մի շարք հանդիպումներ ունենալ, միասնաբար քննարկել ենթակոմիտեի գործունեության ծրագիրը: Միաժամանակ որոշվել է ենթակոմիտեյում մշակել աշխատանքային պլան` ԵԽԽՎ բանաձեւերի կատարման հետ կապված հարցերի լուծման համար: Ենթակոմիտեի ընդհանուր նիստում արծարծվող հարցերը սկզբում կքննարկվեն աշխատանքային խմբում»: Ա.Մոլազադեն նշել է, որ Ռ.Ջոնսթոնի ղեկավարած ենթակոմիտեն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւի իրագործման նպատակով: «Դա ենթակոմիտեի հիմնական խնդիրն է: Այդ կառույցը իր զեկույցը եւ աշխատանքային ծրագիրը կներկայացնի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, կհաղորդի կատարված եւ ծրագրվող աշխատանքների մասին: Ներկայումս մենք աշխատում ենք ԵԽԽՎ բանաձեւի կատարման հետ կապված միջոցառումների ծրագրի վրա: Այդ բանաձեւի ընդունման հիմնական նպատակը աջակցելն է հակամարտության կարգավորմանը: Եվրոպայի Խորհուրդը ցանկանում է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը»:



Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարինումը նոր աշխատանքային խմբով քննարկման առարկա չէ եւ իրատեսական չէ: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության կողմերի միջեւ միջնորդության հիմնական ձեւաչափն է: «Եվրոպայի Խորհուրդը ջանում է կարգավորել հակամարոտւթյունը իր կողմից որդեգրած արժեքների շրջանակներում: Այդ նպատակով ընդունվել է բանաձեւ, եւ տարվող աշխատանքը հիմնված է այդ փաստաթղթի վրա»: Նրա կարծիքով, ԵԽ վերջին քայլերը վկայում են, որ այդ կազմակերպությունը ձգտում է ակտիվորեն մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եւ ենթակոմիտեի Փարիզում կայացած վերջին նիստում այդ վճռականությունն արտահայտվել է.«Եվրոպայի Խորհուրդը չի կարող աչք փակել Եվրոպայի ներսում առկա հակամարտության վրա: Օգտվելով իր հեղինակությունից` ԵԽ-ն համակողմանիորեն կաջակցի հակամարտության կարգավորմանը նաեւ միջազգային կազմակերպություններում: Այդ ուղղությամբ Եվրոպայի Խորհուրդը ծրագրում է լուրջ աշխատանք կատարել: Բնական է, մենք կշարունակենք գործել այդ կազմակերպության շրջանակներում: Հավատում եմ, որ դա դրական ազդեցություն կունենա հակամարտության կարգավորման վրա»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---