Օբաման իր առաջին այցն Իսրայել սկսել է հավերժ բարեկամության հավաստիացումներով

Օբաման իր առաջին այցն Իսրայել սկսել է հավերժ բարեկամության հավաստիացումներով

PanARMENIAN.Net - Բարաք Օբաման կատարում է իր առաջին ուղևորությունը Իսրայել նախագահի պաշտոնում և առաջին արտասահմանյան ուղևորությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Օբաման Իսրայել իր առաջին այցը սկսել է հավերժ բարեկամության հավաստիացումներով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թել Ավիվի օդանավակայանում Օբաման ասել է. «ԱՄՆ-ն սատարում է Իսրայելին, դա բխում է մեր անվտանգության հիմնարար շահերից: Դա մեզ երկուսիս առավել ուժեղ է դարձնում, առավել բարգավաճ, իսկ աշխարհն՝ ավելի լավը: ԱՄՆ-ն առաջինը ճանաչեց Իսրայելին 65 տարի առաջ: Ուստի ես վստահ հայտարարում եմ, որ մեր միությունը հավերժ է»,-ասել է Օբաման:

«Պատահական չէ, որ իմ արտերկրյա ուղևորության առաջին վայրը Իսրայելն է: Ես մեր կապերի անխախտելիությունը հաստատելու հնարավորություն եմ տեսնում այս այցի մեջ»,-ասել է ԱՄՆ նախագահը, որը կայցելի նաև Պաղեստին ու Հորդանան:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---