Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ![]() 21 մարտի 2013 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում և մշակութային և այլ ձեռնարկներում: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով և նրանց արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ դրանք լուծվելու են մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքի համատեքստում, և որ պետությունը ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր համայնքների զարգացման հարցերում: Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք և հաջողություններ»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |