Քաղաքապետարանն արտոնել է ապրիլի 9-ի Հանրապետության հրապարակի հավաքը![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մարտի 22-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Վահագն Հովակիմյանի և Նիկոլ Փաշինյանի մարտի 18-ին ներկայացրած իրազեկումը՝ ապրիլի 9-ին ժամը 10-ից 22-ը Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը` ապրիլի 9-ին ժամը 11-ից 23-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Այսօր Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը նաև ի գիտություն է ընդունել Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները` ապրիլի 11-ից 17-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |