Եվրահանձնաժողովի նախագահ. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ բացի Հայաստանի հետ սահմանը26 հոկտեմբերի 2005 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է ընդունենք, որ Թուրքիան կարեւոր երկիր է եւ այն Եվրոպայի սոցիալ-տնտեսական ապագայի առումով շատ կարեւոր պոտենցյալ ունի»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, հանդես գալով Հարվարդի համալսարանում: «Սակայն Թուրքիայի համար քրդական հարցն ու ազգային փոքրամասնությունների խնդիրները նուրբ հարցեր են. Թուրքիայում ազգային փոքրամասնությունները մարդու իրավունքների տեսանկյունից հանդիպում են լուրջ ոտնձգությունների»: Խոսելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին Բարոզոն նշել է, որ Թուրքիան զարգացրեց իր հարաբերությունները Հունաստանի հետ եւ այդպես էլ պետք է վարվի Հայաստանի հետ: «Թուրքերը պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության իրողությունը: Օրհան Փամուքի հետ պատահած դեպքը անվայել քայլ է խոսքի ազատության տեսանկյունից: Թուրքիան պետք է հրաժարվի հայկական հարցին պարզունակ վերաբերմունքից: «Ցեղասպանություն չի եղել» բառերը դուր չեն գալիս եվրոպացիներին: Ամենալավ քայլն այն է, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ իր սահմանները եւ տնտեսական ու դիվանագիտական հարաբերություններ հաստատի նրա հետ»,- հայտարարել է ԵՄ Հանձնաժողովի նախագահը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |