ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին է միացել կոնգրեսական Մայք Ֆիցպատրիկը 7 նոյեմբերի 2005 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին է միացել կոնգրեսական Մայք Ֆիցպատրիկը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: «Ես հպարտ եմ, որ միացա Հայաստանին աջակցող խմբի իմ գործընկերներին: Ես միացնում եմ իմ ձայնը ամերիկացիների եւ ամերիկահայերի ձայնին, որոնք անկեղծորեն ցանկանում են վերացնել ցեղասպանություն հասկացությունը աշխարհում եւ հասնել նրան, որ անցյալի սխալները ճանաչվեն»,-հայտարարել է Մ.Ֆիցպատրիկը: «Ես միանգամայյն համոզված եմ, որ ուժեղ, անկախ Հայաստանը, ինչպես նաեւ Եվրոպան եւ ԱՄՆ-ն կնպաստեն Կովկասի անվտանգությանը եւ բարգավաճմանը: Ես հուսով եմ, որ իմ գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կձեւավորվի հայկական հարցերի ընդհանուր ընկալում եւ հանրությունը կտեղեկանա հայ ժողովրդի ծանր կացությանը անցյալում եւ ներկայում»,-ավելացրել է կոնգրեսականը: Նշենք, որ Մայք Ֆիցպատրիկի անդամակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամների թիվը հասավ 149-ի: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |