Բացվում է «Բարև» Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամը

Բացվում է «Բարև» Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամը

PanARMENIAN.Net - Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարեց «Բարև» Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի բացման մասին: Այն միտված է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, ինչպեսև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը:

«Սա հիմնադրամ է մեր երեխաների ապագայի համար»,- ասաց «Բարև» հիմնադրամի հիմնադիր խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը՝ հավելելով. «Ներդրված յուրաքանչյուր դրամական միջոց ուղղակիորեն կնպաստի մեր հայրենիքում իրական ժողովրդավարությանը նպատակամիտված մեր շարժմանը»:

Նվիրատվություն անելու համար խնդրում ենք այցելել «Բարև» հիմնադրամի կայք՝ BarevFoundation.com կամ BarevHimnadram.com, ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---