Պան Գի Մունը դատապարտել է Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը

Պան Գի Մունը դատապարտել է Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Այս անիմաստ բռնությունն առավել ևս սարսափելի է, քանի որ կատարվել է մի միջոցառման ժամանակ, որը հավաքում է մարդկանց գեղեցիկի ու ներդաշնակի շուրջ »,-ասել է նա: Պան Գի Մունը նշել է, որ մտովի գտնվում է զոհվածների հարազատների կողքին: ՆԱՏՕ-ի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ շոկի մեջ է կատարվածից՝ ցավակցություն հայտնելով ընտանիքներին ու բարեկամներին: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ապրիլի լույս 16-ի գիշերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, որ «կադրերը Բոստոնից սարսափեցնում են»: Բոստոնում 2 պայթյուն է որոտացել 20 վայրկյան տարբերությամբ: Միջազգային մարաթոնի ժամանակ Բոսթոնում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 8-ամյա մի երեխա, վիրավորների թիվը 140-ի է հասնում: ԱՄՆ իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---