Վաղը ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

Վաղը ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում վաղը, ժամը 13:00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը` Երևանի ավագանու անդամի թեկնածուի ինքնաբացարկի դիմումի մասին, Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պաշտոնական պարզաբանման մասին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումի մասին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղականքի քննարկում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---