Orange-ի բաժանորդները կարող են ամսական վճարումները կատարել ավտոմատ` բանկի միջոցով23 ապրիլի 2013 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ Թիթեռի, Պանտերայի, Դելֆինի և Առյուծի բաժանորդները, ինչպես նաև Orange Ինտերնետի բաժանորդներն այլևս կարիք չեն ունենա ամեն ամիս մտածել իրենց ամսական վճարները կատարելու մասին: «Պարզապես մեկ անգամ այցելելով Orange-ի խանութ՝ բաժանորդները կարողեն գրանցվել պարբերական վճարումների համակարգում, որից հետո ամեն ամիս համակարգն իրենց բանկային հաշվից ավտոմատ կերպով կկատարի վճարումները: Ավտոմատ վճարումների այս ծառայությունը լայնորեն տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում, և Orange-ն ուրախ է լինել առաջին օպերատորը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս այս ծառայությունն ակտիվացնել հենց իր խանութներում: Յուրաքանչյուր ամսվա 1-ից 7-ը պարբերական վճարումների համակարգում գրանցված բաժանորդները էլեկտրոնային փոստով կստանան նախորդ ամսվա հաշիվը և կկարողանան ստուգել այն, իսկ նույն ամսվա 11-ից սկսած կկատարվի վճարումը բանկի կողմից: Յուրաքանչյուր վճարման մասին բաժանորդը կտեղեկացվի SMS-ի միջոցով: Ծառայությունից կարողեն օգտվել բանկերի հաճախորդները` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, ԿոնվերսԲանկ, ՎՏԲ-ՀայաստանԲանկ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |