Նաիրա Զոհրաբյան. Թուրք մտավորականների ներկայությունը Ծիծեռնակաբերդում հուսադրում է ինձ![]() 24 ապրիլի 2013 - 12:40 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Վարդան Օսկանյանը և այլ ԲՀԿ-ականներ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարավեց խոսել լրագրողների հետ, իսկ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մենք պետք է հասնենք նրան, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը և կրի քաղաքական պատասխանատվություն. «Երբ ես բարձրանում էի Ծիծեռնակաբերդ, մի քանի թուրք մտավորականի տեսա, նրանք Ծիծեռնակաբերդ էին բարձրանում ներողություն խնդրելու: Այսօր Թուրքիայում կան մտավորականներ, ովքեր մի շարք միջոցառումներ կանցկացնեն և ներողություն կխնդրեն հայերից, դա ինձ հուսադրում է: Սակայն Թուրքիայի քաղաքական էլիտան համարձակություն չի ունենում ընդունել իր մեղքը»: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ երբ Գերմանիան ընդունեց հոլոքոստը, դրանից չթուլացավ, այլ ավելի ուժեղացավ: Նա ևս մեկ անգամ շեշետեց Թուրքիայից հատուցում պահանջելու և ստանալու կարևորությունը:» ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |