Ապրիլի 26-28 Երևանում տեղի կունենա «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը

Ապրիլի 26-28 Երևանում տեղի կունենա «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունն ու LOGOS EXPO Center-ը ապրիլի 26-28 Երևանում կանցկացնի «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2012» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը ամենախոշորն է առողջապահության և դեղագործության ոլորտում: Այն նախատեսված է բժիշկների, գիտաշխատողների, ներդրողների, բժշկական ապրանքների ու ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների համար:

«Ցուցահանդեսը կնպաստի նոր գործընկերների որոնումներին, ակտիվ զարգացմանն ու շփումներին ցուցահանդեսի մասնակիցների միջև»,-ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 30 ընկերություններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---