Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը. Փառատոնը նորամուծություն ունի՝ «Արմմոնո-Դեբյուտ»

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը. Փառատոնը նորամուծություն ունի՝ «Արմմոնո-Դեբյուտ»

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնը:

Այս տարի կցուցադրվի 22 ներկայացում` Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից և Հայաստանից: Փառատոնի առանցքն է կազմելու լեհական ծրագիրը, որը նվիրված կլինի նաև երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատմանը: Լեհական նշյալ ծրագրի շրջանակներում կցուցադրվի 5 մոնոներկայացում, ինչպես նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվեն վարպետության դասընթացներ, գործնական պարապմունքներ ուսանողների համար:

Փառատոնին հանդես կգան 2 դերասան Գերմանիայից` (Բիաթե Էhլերը` «Աննի լռությունը» /«Մոր լռությունը»/ ներկայացմամբ, որի հիմքում Մեծ եղեռնի թեման է և գերմանահայ վաստակաշատ ու հանրահայտ արվեստագետների ընտանիքի ներկայացուցիչ Լուսինե Խաչատրյանը` Յ. Շիլլերի «Մարիա Ստյուարտ» ներկայացմամբ), ինչպես նաև դերասաններ Լիտվայից` (բեմադրիչ Սաուլիս Վառնասի` Վ.Նաբոկովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրած մոնոներկայացում), Վրաստանից`(բեմադրիչ Աֆտանդիլ Վարզիմաշվիլու «Շների աշխարհ»), Ռուսաստանից`(երկու տարի առաջ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Մեյերխոլդի անվան կենտրոն գործուղած երիտասարդ բեմադրիչ Զառա Անտոնյանի «Պանտիլեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը»: Սա բեմադրիչի դիպլոմային աշխատանքն է, որի դերակատարը հանրաճանաչ ամերիկացի Սթիվն Թոմաս Օքսներն է:

Փառատոնին ակտիվ մասնակցություն ունեն հայ դերասանները` ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյան, Լարիսա Ղևոնդյան, Նոռա Բադալյան, Անահիտ Մութաֆյան, Երվանդ Ենգիբարյան, Մարինե Խաչատրյան, Նարինե Գրիգորյան, Ֆրիդա Յորք և այլք:

Առանձին «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում (այս տարվա նորամուծությունն է) հանդես կգան մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները:

Փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն հանրահայտ մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ` Նինա Մազուրը (Ուկրաինա), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանա (Լիտվա), Վեցլավ Գերաս (Լեհաստան), թատերագետներ` Տոմաշ Միլկովսկի (Լեհաստան), Պյոտր Բարկովսկի (Լեհաստան)։

«Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003 թվականին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---