Վյաչեսլավ Կովալենկո. Հպարտ եմ, որ կարողացել եմ ներդրում ունենալ հայ-ռուսական կապերի զարգացման մեջ29 ապրիլի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Կովալենկոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել: Դեսպան Կովալենկոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսական եղբայրական կապերի զարգացման մեջ և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ստացված մեծ աջակցության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Կովալենկոյի ներդրման համար, նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Վյաչեսլավ Կովալենկոյին, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |