Ֆրենսիս Ռիկարդոնե. ԱՄՆ-ն լիովին սատարում է Թուրքիային

Ֆրենսիս Ռիկարդոնե. ԱՄՆ-ն լիովին սատարում է Թուրքիային

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, որը Իզմիր էր այցելել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախբի համերգին մասնակցելու համար, հայտարարել է, որ «չէր ցանկանա մեկնաբանել քրդական հարցը, որը Թուրքիայի ներքին գործն է»: Ինչ վերաբերում է Թուրքիային ընդհանուր առմամբ, ապա ըստ նրա, Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված այդ երկրի ապագայի հարցում:

Նշելով, որ Թուրքիան նշանակալի դեր ունի կարևոր այս տարածաշրջանում, Ռիկարդոնեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիովին սատարում է Թուրքիային:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցին ԱՄՆ, ապա դեսպանը նշել է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի տնտեսությունը, հայտնում է АА-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---