Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիության Եռյակ հանդիպումը13 դեկտեմբերի 2005 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական Եռյակ հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, իսկ եվրոպական կողմը` ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար, ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Տալվիտիեն, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: Գոհունակություն հայտնելով Հայաստան-ԵՄ համագործակցության դրական ընթացքի կապակցությամբ` կողմերը քննարկեցին ընթացիկ օրակարգի հարցեր, որոնք վերաբերում են Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը` շեշտը դնելով Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման ընթացքի եւ առաջիկա անելիքների վրա: Մասնավորապես նշվեց կողմերի պատրաստակամությունը ծրագրի մշակումն ավարտի հասցնել 2006թ. առաջին եռամսյակում: Այնուհետեւ անդրադարձ կատարվեց Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին` նշելով Սահմանադրության ընձեռնած հնարավորությունները Հայաստանում ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ նշվեց ընտրական համակարգի թափանցիկության ապահովմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը:Առանձին քննարկման առարկա դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, որի վերաբերյալ Վ.Օսկանյանը ներկայացրեց վերջին զարգացումները: Քննարկվեցին նաեւ Հայաստանի էներգետիկ ապահովության, մասնավորապես Հայկական (Մեծամորի) ատոմակայանի հետ կապված խնդիրները: Շոշափեցին տարածաշրջանին վերաբերող քաղաքական եւ տնտեսական բնույթի այլ հարցեր, որոնց շարքում մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Այսօր եւետ Խ.Սոլանան աշխատանքային հանդիպում էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարների հետ, որի ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |