Լիտվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ կազմել Հարավային Կովկասում ժողովրդավարության զարգացման ծրագրերը

PanARMENIAN.Net - Լիտվայի արտգործնախարար Անատանաս Վալենիսը կոչ է արել Եվրամիությանը որքան կարելի շուտ կազմել Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրերը: Այդ մասին նախարարը հայտարարել է երկուշաբթի Բրյուսելում ընթացող ԵՄ ընդհանուր գործերի եւ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում: Ինչպես ասվում է Լիտվայի ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ, Վալենիսը ողջունել է ԵՄ ակտիվ ջանքերն, ուղղված Մոլդավիայի աջակցությանը, եւ հավանություն է տվել ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների այն առաջարկությանը, որ ԵՄ-ն ֆինանսական օգնություն տրամադրի հարեւան երկրներին, որն անհրաժեշտ է բարիդրացիության քաղաքականության գործողությունների ծրագրերի իրագործման համար: Անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության ապագա ֆինանսական կողմին, լիտվացի նախարարը առաջարկել է օգնություն ցուցաբերել նաեւ այն հարեւան երկրներին, որոնք չունեն գործողությունների ծրագիր, հատկապես ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտում: Վալենիսը նաեւ ուշադրություն է հրավիրել նրան, որ 2007 թվականին կավարտվի գործընկերության եւ համագործակցության մասին պայմանգրերի գործողության ժամկետը հարեւան երկրների մեծամասնության հետ: «Այդ համատեքստում հաջորդ տարի մենք պետք է նորից լրջորեն վերանայենք հարեւանության քաղաքականությունը»,-ընդգծել է Վալենիսը, հաղորդում է Ռոսբալտը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---