«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի համերգը

«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի  համերգը

PanARMENIAN.Net - «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնը:

Մայիսի 12-ին, ժ.19.00-ին, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնի շրջանակներում տեղի կունենա Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի համերգը:

Ծրագրում՝ Դ.Շոստակովիչ «Լարային քառյակ N8» և Էդվարդ Միրզոյան՝«Թեմա ևվարիացիաներ»:Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներից լարային քառյակ ստեղծելու գաղափարը, որի անվանումը կապված կլիներ նշանավոր հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետ, իրականացվեց իր անդամների՝ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրների, «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետ) մենակատարների և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյան) համագործակցության շնորհիվ:

Սոնա Ազարյանը (ջութակ) «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամներից է, նույն նվագախմբի մենակատարների քառյակի հիմնադիր, Մոսկվայի ֆիլհարմոնիկ համերգաշարերի և բազմաթիվ կամերային երաժշտության փառատոների մշտական մասնակից:

Սկսած 1993-ից, հանդես գալով հիմնադիր անդամ և հայտնի «Սերենադ» կամերային նվագախմբի առաջին ջութակ և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի (ջութակ), Վահան Գրիգորյանի (թավջութակ) և Արմեն Թորոսյանի (ալտ) հետ, արժանացել են մրցանակների և դարձել միջազգային մրցույթների դափնեկիրներ, որոնց թվում են՝ Valentino Bucchi միջազգային կամերային անսամբլների մրցույթ (1995թ., Հռոմ, 1-ին մրցանակ), Ստեփան Էլմասի լարային քառյակների միջազգային մրցույթ, փառատոններ Հունաստանում, Շվեյցարիայում («Սերենադ» կամերային նվագախմբի հետ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---