ՆԱՏՕ-ն հաստատել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործակցության գործողությունների ծրագիրը

PanARMENIAN.Net - Նախօրեին Բրյուսելում Հյուսիսատլանտյան Խորհրդի կողմից հաստատվել եւ ուժի մեջ է մտել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործակցության գործողությունների ծրագիրը (IPAP): Այդ ծարգիրը դեկտեմբերի 9-ին քննարկվել էր ՆԱՏՕ-ի Քաղաքական Կոմիտեի եւ Ռազմաքաղաքական ղեկավարող կոմիտեի համատեղ նիստում, հաղորդում է «Մեդիամաքսը»: Հիշեցնենք, որ օրերս արտգործնախարար Վարդան Օսկանյանը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ Ծրագիրը կհաստատվի մինչեւ դեկտեմբերի 18-ը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ IPAP-ի հաստատմամբ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կանցնեն որակապես նոր մակարդակի, ինչը ենթադրում է Հայաստանի առավել ակտիվ մասնակցությունը Դաշինքի ծրագրերին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---