Freedom House. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» երկրներ են

PanARMENIAN.Net - Ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում ազատության հարցերի հետազոտմամբ, նախօրեին հրապարակել է իր հերթական ամենամյա զեկույցը: Զեկույցում երկրները բաժանվում են երեք կատեգորիաների` «ազատ», «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ»: Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» երկրների շարքում: Լեռնային Ղարաբաղը, որը զեկույցում դիտվում է իբրեւ «վիճելի տարածք», նույնպես համարվել է «մասամբ ազատ»: Այդ խմբից է նաեւ Աբխազիան: Մինչդեռ, Մերձդնեստրը «ոչ ազատ» է, իսկ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը` «ազատ»: Ըստ Freedom House-ի նոր զեկույցի, 2005 թվականին ազատությունն «ընդհանուր առմամբ ամրապնդել է դիրքերն աշխարհում»: 89 երկիր «ազատ» է, 58 երկիր` «մասամբ է ազատ», 45 երկիր` «ոչ ազատ»: Պետությունների վարկանիշը որոշելիս Freedom House-ը հաշվի է առել 2004 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 30-ը տեղի ունեցած իրադարձությունները: Հայաստանի հարեւաններից Վրաստանը եւ Թուրքիան «մասամբ ազատ» են, իսկ Իրանը եւ Ադրբեջանը գնահատվել են «ոչ ազատ»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---