Մարտին Խայտե. Դավիթ Նալբանդյանի մասնակցությունը Դևիսի գավաթին գրեթե հրաշք կլինի

Մարտին Խայտե. Դավիթ Նալբանդյանի մասնակցությունը Դևիսի գավաթին գրեթե հրաշք կլինի

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Խայտեն մամուլի ասուլիսում ասել է, որ Դավիթ Նալբանդյանի վերականգնումը մինչև Դևսի գավաթի կիսաեզրափակիչ գրեթե հրաշք կլինի:

«Դավիթը երկու վիրահատություն է տարել: Բժիշկներն ասում են, որ վերականգնումը կտևի 3-4 ամիս: Սակայն մենք գիտենք, թե Դավիթն ինչքան շատ է ցանկանում ելույթ ունենալ հավաքականի կազմում»,- ասել է Խայտեն:

Նա հավելել է, որ Նալբանդյանը կարևոր անդամ է Արգենտինայի թենիսի հավաքականի համար. «Այժմ մենք Դևիսի գավաթի կիսաեզրափակչում ենք, և նույնիսկ առանց Նալբանդյանի, ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Չեխիային»: Չեխիա-Արգենտինա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 13-15 Պրահայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---