Դ. Ջամալյան. Լավրովի հայտարարությունը մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ էր

Դ. Ջամալյան. Լավրովի հայտարարությունը մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ էր

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հերթական էր և որևէ վճռորոշ զարգացում չէր հուշում: Կարծիքը ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա վերլուծել է Ս.Լավրովի և Է. Մամեդյարովի` ստատուս-քվոյի մասին հայտարարությունները:

«Ադրբեջանն է վերջին շրջանում շրջանառության մեջ դրել ստատուս քվոյի պահպանումն անընդունելի համարելու թեզը: Պետք է ուշադիր լինենք, որ այդ կերպ շրջանառության մեջ չդրվեն պրոադրբեջանական գաղափարներ:Ստատուս քվոն Ադրբեջանի համար Արցախը նվաճելու փուլն է»,- ասաց Դավիթ Ջամալյանը` նշելով, որ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը պետք է դիտարկել մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ։ Իսկ մադրիդյան սկզբունքները հայկական կողմի համար անընդունելի են և անցած:

«Հայկական կողմի համար անցյալ են նաև տարածքային զիջումները: Դրա հնարավորության մասին պաշտոնական Ստեփանակերտը չի էլ մտածում: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ևս հայտարարել է` ուզում եք ստատուս քվոյի փոփոխություն` ճանաչեք Արցախը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---