Վ.Օսկանյանը մեկնել է Լոնդոն, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Լոնդոն` հանդիպելու Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը կեսօրին նախատեսված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Հունվարի 18-ի երեկոյան Վ. Օսկանյանը կհանդիպի Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարցերով նախարար Դուգլաս Ալեքսանդրի հետ: Ավելի ուշ աշխատանքային ճաշի շուրջ տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հանդիպումը Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Հունվարի 19-ին ծրագրվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Վ. Օսկանյանը Երեւան կվերադառնա հունվարի 20-ին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---