Կոտլետներն առանձին, ճանճերն առանձին. Թուրքիան ԼՂ հարցում դերակատարություն չի կարող ունենալ

Կոտլետներն առանձին, ճանճերն առանձին. Թուրքիան ԼՂ հարցում դերակատարություն չի կարող ունենալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը միշտ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում ձևաչափ փոխելու և Թուրքիային բանակցություններում ներգրավելու փորձեր է արել: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի բնորոշմամբ` այդ քայլերը Ադրբեջանի համար որևէ դրական արդյունքի չեն հանգել, իսկ մեծ տերություները դեմ են գործընթացի մեջ Թուրքիայի ներգրավվմանը:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը բացառել էր բանակցություններում Թուրքիայի ներգրավվումը. «Պուտինը հայտարարեց` կոտլետներն` առանձին, ճանճերն` առանձին: Նա բացահայտ ասաց, որ Թուրքիայի հարցը և Ղարաբաղի հարցը միասին լինել չեն կարող: Ռուսաստանին հետագայում հետևեցին մյուս համանախագահող երկրները»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Թուրքիան այս հարցում որևէ դերկատարություն չունի և չի կարող ունենալ: Նա ընդգծեց, որ բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել միայն հակամարտող բոլոր կողմերի համաձայնության դեպքում:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---