Տարեկան Հայաստանից շուրջ 30 հազար մարդ է հեռանում![]() 29 մայիսի 2013 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանից ընդմիշտ հեռանում է մոտ 30 հազար մարդ: «Դա կազմում է բնակչության 1 տոկոսը, 10 տարում՝ 10 տոկոսը, ինչը սարսափեցնող ցուցանիշ է»,-մայիսի 29-ի մամլո ասուլիսում հայտարարել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: Այս տվյալները փորձագետը վերցրել է 2007թ. կատարած ընտրովի հետազոտությունից, ինչպես նաև հիմնվելով 2002-2007թթ. մարդահամարի արդյունքների վրա: Սակայն, ըստ նրա, այսօր միայն մոտավոր կարելի է խոսել Հայաստանում տեղի ունեցող միգրացիոն գործընթացների մասին: Ինչպես ասել է Ռուբեն Եգանյանը, իրական պատկերը պարզ կդառնա ընտրովի հետազոտության արդյունքում, որն անց է կացվում այս տարի ՀՀ կառավարության մասնակի ֆինանսավորմամբ: Հետազոտություն է անցկացվել 8000 տնային տնտեսություններում, արդյունքները թույլ կտան կողմնորոշովել ընթացիկ միգրացիոն հոսքերում: Իր հերթին աստվածաբան Վարդան Խաչատրյանը նշել է, որ այսօր Հայաստանը կորցնում է նույնիսկ «հայերի վերարտադրության այս պլատֆորմը»: Աստվածաբանը արտագաղթի երկու հիմնական պատճառ է նշել՝ ժողովուրդը հոգնել է անարդարությունից, «անթափանցիկ պատից», ինչպես նաև բնակչության եկամուտների բևեռացումից: Վարդան Խաչատրյանն ասել է նաև, որ տեսել է, թե ինչպես են Բագրատաշենի անցակետ մարդիկ հատում սահմանը «դոշակ-վերմակներով»: «Իսկ դա վկայում է այն մասին, որ նրանք մտադիր չեն վերադառնալ»,-ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |