Բակո Սահակյան. ՀՀ և ԼՂՀ ԶՈւ պես մեր ՓԾ ևս համատեղ ուսումնավարժանքներ կանցկացնեն![]() 31 մայիսի 2013 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերի պես Հայաստանի և Արցախի Փրկարար ծառայությունները ևս պետք է համատեղ միջոցառումներ անցկացնեն: Այս մասին այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում ասաց Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ավելացրեց, որ արդեն պայմանավորվածություններ կան և առաջիկա ուսումնավարժանքների մի մասն անցկացվելու է Արցախում: «Մեր հանրապետությունների ՓԾ համատեղ ուսումնավարժանքները կնպաստեն մասնագետների կարողությունները պահանջված չափանիշներին համապատասխանեցնելուն: ՀՀ ԱԻ աշխատակիցներն արդեն ունեն մասնագիտական այդ որակները, և մենք նույնը ուզում ենք Արցախի ՓԾ աշխատակիցների համար», - ասաց ԼՂՀ նախագահը և ընդգծեց,- «ՓԾ գործունեությունը մենք դիտարկում ենք որպես մեր անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչներից մեկը և այստեղից էլ համապատասխան վերաբերմունքը նշված ծառայության նկատմամբ»: Բակո Սահակյանը ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ ծանոթացավ ՀՀ ԱԻ տեխնիկական միջոցներին, իսկ ԼՂՀ ՓԾ պետ Արթուր Հարությունյանը վստահեցրեց, որ. «ԼՂՀ Փրկարար ծառայությունը հագեցված է գրեթե նույն տեխնիկական միջոցներով, ինչ Հայաստանի ՓԾ-ը: Առայժմ մենք ունենք բոլոր հնարավորությունները Արցախի տարածքում արտակարգ իրավիճակները հաղթահարելու համար, բայց տեխնիկական վերազինում, իհարկե, հարկավոր է»: Իսկ Արցախի ՓԾ առաջիկա ձեռքբերումը, Արմեն Երիցյանի խոսքով, կլինի նորակառույց Ճգնաժամային կառավարման կենտրոնը: «Մենք պատրաստվում ենք մեր Ճգնաժամային կառավարման կենտրոնի պես ևս մեկը կառուցել նաև Արցախում: 3-4 ամսվա ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն», - ասաց նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |