Էյոլֆուր Սվերիսոն. Միգուցե մենք ավելի լավը չէինք, բայց կարողացանք հաղթել 6 հունիսի 2013 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Իսլանդիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնը, որի թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Հայաստանին, նշեց, որ եղանակային պայմաններն իրենց համար ծանր էին: Սակայն նրանք կարողացել են վերահսկել խաղը իրենց ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ: «Գոլ խփելու հնարավորություններ շատ ունեինք առաջին խաղակեսում: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը կերպարանափոխվեց, ու աջ եզրում Աղվան Պապիկյանին պահելը մեզ համար դժվար դարձավ»,- ասաց մարզիչը: Ըստ Սվերիսոնի, իրենք ստիպված էին ավելի ուշադիր և լարված խաղալ, սակայն նրա ֆուտբոլիստները կարողացել են վտանգը չեզոքացնել: «Լավ է, որ մեզ հաջողվեց հաղթանակի հասնել: Չէի դժգոհի, որ խաղն ավարտվեր ոչ ոքի: Միգուցե մենք ավելի լավը չէինք, բայց կարողացանք օգտագործել մեր հնարավորությունները»,- հավելեց մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |