ՈՒԵՖԱ. «Թե որտեղ կխաղան Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականները` նրանց գործն է» 1 փետրվարի 2006 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարել է ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայության ղեկավարը Ուիլյամ Գալլասը, այս փուլում նախատեսվում է ընտրական խաղերի անցկացում Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ երկու երկրներում: Սակայն նա չի բացառել, որ կարող է հնարավորություն ստեղծվել նաեւ այդ հանդիպումները չեզոք գոտում անցկացնելու համար. «Թե որտեղ կխաղան Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականները` նրանց գործն է»: «Այդ հանդիպումը կարող է կայանալ նաեւ չեզոք դաշտում, որի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է այդ երկրների ֆեդերացիաների պայմանավորվածությունը: Եթե այդ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները չկարողանան պայմանավորվել, ապա խաղի անցկացման մասին որոշում կկայացնի ՈՒԵՖԱ-ն: Չի բացառվում, որ կարող է որոշվել այդ խաղերը Բաքվում եւ Երեւանում անցկացնել»,-հայտարարել է Գալլասը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Նշենք, որ մոլդավական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, ըստ որի Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի կազմակերպությունների ղեկավարները արդեն քննարկում են խաղը չեզոք գոտում անցկացնելու մասին հարցը, եւ այլ տարբերակների թվում ադրբեջանական կողմը առաջարկել է խաղն անցկացնել Մոլդովայում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |