ԶԼՄ–ների հեղինակային իրավունքներն օրենսդրորեն կամրագրվեն

ԶԼՄ–ների հեղինակային իրավունքներն օրենսդրորեն կամրագրվեն

PanARMENIAN.Net - Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացումները, որոնց համաձայն` թերթերից, հանդեսներից կամ ինտերնետային պարբերականներից վերցված նյութերն օգտագործելիս անհրաժեշտ է մատնանշել տեղեկատվության աղբյուրը։

Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, օրինագծի համաձայն, թերթերից, հանդեսներից, ինտերնետային կայքերից մեջբերումների կրկնօրինակումը և դրանց տեղադրումը այլ ԶԼՄ–ներում թույլատրվում է միայն որոշակի չափերով`այնպես, որ հատվածը նյութի ամբողջական բովանդակությունը չփոխանցի։ Ըստ նրա` օրինագիծը նախատեսում է, որ թերթի և հանդեսի նյութերում պարտադիր պետք է տեղեկատվության աղբյուրի հղում լինի, իսկ ինտերնետային պարբերականների նյութերում պարտադիր պետք է առկա լինի ակտիվ հղումը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---