Մարտին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը10 փետրվարի 2006 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ - լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին: Այդ մասին Pan ARMENIAN.NET-ին հայտնել է ՀՀ պաշտշանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում ուկրաինացի դիվանագետը համառոտ ներկայացրեց Ուկրաինայում տիրող իրավիճակը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ ամփոփեց հայ-ուկրաինական համագործակցության անցած տարվա արդյունքները, ներկայացրեց 2006թ. անելիքները:Անդրադառնալով մարտի երկրորդ կեսին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին` դեսպանը կար-որեց փոխայցելությունների ակտիվացումը երկու երկրների միջ- համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը կրկին փաստեց, որ ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը խորացնելու նպատակով հայկական կողմը պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |