Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Նախագահը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:

Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստանի և Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաև հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---